Թրամփն առաջին անգամ հրապարակել է իր դիմակով լուսանկարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակել է իր դիմակով լուսանկարը եւ այդ քայլը հայրենասիրական արարք է անվանել կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

«Մենք համախմբված ենք չինական անտեսանելի վիրուսի հաղթահարման մեր ջանքերում, շատերն ասում են, որ դիմակ կրելը հայրենասիրական է, երբ դուք չեք կարող հեռավորություն պահպանել միմյանցից»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջին: «Չկա ավելի մեծ հայրենասեր, քան ես՝, ձեր սիրելի նախագահը»,- նա հավելել է նա։