Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկա)

71 տարեկան հասակում մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկա)։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Վահե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

«R.I.P. Բորիս Դավիդյան (Բոկա)… Շատ ափսոս»,- գրել է նա՝ կից տեղադրելով լուսանկար:
     Բորիս Դավիդյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 28-ին՝ Բաքու քաղաքում։
     Նա վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել է մանդոլին։
     Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։
     1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։

Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։