ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում խուսափել լարվածության սրումից Էգեյան ծովում

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին խուսափել լարվածության սրումիս Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող Կաստելորիզո կղզու մոտ՝ այդ տարածքը «վիճելի ջրեր» անվանելով: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ըստ վերջինի, Սպիտակ տանը տեղյակ են Անկարայի՝ Էգեյան ծովի հունական ափերի մոտ բենզին և նավթ որոնելու մտադրությունների մասին: Դիվանագետն այս տարածքը «վիճելի ջրեր» է անվանել Արևելյան Միջերկրական ծովում: «Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել օպերացիաների ցանկացած պլան և խուսափել քայլերից, որոնք լարվածության աճի են հանգեցնում տարածաշրջանում»,- շեշտել է նա:

Հունաստանի Զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերվել Կաստելորիզո կղզում հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու Թուրքիայի մտադրության կապակցությամբ, երեքշաբթի հայտնել էր Kathimerini թերթը: Ըստ պարբերականի՝ Հունաստանը հայտնել էր ակտիվության մասին թուրքական Ասկազ ռազմածովային բազայում: Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազ և նավթ որոնելու Անկարայի հայտարարած մտադրությունների պատճառով։