COVID_19-ի դեմ երկու պատվաստանյութ փորձարկումների ավարտական փուլում է. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավարտվում են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: «Երբ պատվաստանյութը հաստատվի, ապա այն անմիջապես կդառնա հասանելի»,- հայտնել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չի նախատեսում վերահսկել համավարակը, այլ ցանկանում է վերջ տալ դրան: