Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ

Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՀԿ-ի առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

Ռայանի խոսքով՝ չնայած մշակման գործում առաջընթացին, անհրաժեշտ է իրատես մնալ դեղամիջոցը ստանալու ժամկետների մասով:

Նա նաեւ նշեց, որ ԱՀԿ-ն աշխատանքներ է տանում պատվաստանյութի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ: «Այս համավարակի դեմ պատվաստանյութերը ոչ հարուստների համար, ոչ աղքատների համար են, դրանք բոլորի համար են»,- ասել է Ռայանը: