Հայտնի է կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը. այսօր որոշումը կընդունվի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը։

«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Թեկնածուները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից։