Պուտինը գեներալ-մայորի կոչումը շնորհել Քադիրովին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը նրան գեներալ-մայորի կոչում է շնորհել: Այս մասին նա գրել է VKontakte-ի իր էջին՝ կցելով ՌԴ նախագահի հրամանի լուսանկարը:

Քադիրովը խոստովանել է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետության ղեկավարը կարդացել է հրամանագիրը եւ շնորհավորել նրան նոր կոչման կապակցությամբ: 

«Սա բարձր գնահատական ​​է, որը շատ թանկ է: Շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին՝ նոր կոչում շնորհելու համար»,- գրել է Քադիրովը:

Եզրափակելով՝ Չեչնիայի առաջնորդը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին եւ խոստացել ծառայել նրան եւ Հայրենիքին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Զոլոտովին: