Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա․ Հայկ Մարության (վիդեո)

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։

Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։

Շնորհավորում եմ բոլորիս»։