Ամերիկացին փորձել է խուսափել դատավարությունից՝ իր մահվան կեղծ վկայականի միջոցով

Ամերիկացին փորձել է խուսափել դատավարությունից՝ իր մահվան կեղծ վկայականի միջոցով: Սակայն նրան մատնել է փաստաթղթում առկա վրիպակը:

25-ամյա Ռոբերտ Բերգերը պետք է դատապարտվեր գողության և գողացված սեփականությանը տիրանալու մեղադրանքով: Նա երկու մեղադրանքով էլ իրեն մեղավոր է ճանաչել: Սակայն դատավճռի օրը նրա փաստաբանն ասել է, թե Բերգերը մահացել է, և ներկայացրել է Ռոբերտի քրոջ կողմից տրամադրված մահվան վկայականը։ Վկայականոմ ասվում էր, որ Բերգերն ինքնասպանություն է գործել:

Հետագա քննությունից հետո դատախազները նկատել են, որ «ռեեստր» բառը սխալ է գրված, և տառատեսակի ու չափի անհամապատասխանություններ կան: Նյու Ջերսի նահանգի առողջապահության նախարարությունը դատախազությանը հաստատել է, որ վկայականը կեղծ է:

«Դատախազությանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելը միշտ էլ վատ գաղափար է, և չնայած հանցագործին բռնել են, ուղղագրությունը չստուգելը այդ խարդախությունը ճչացող է դարձրել»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Բերգերի փաստաբանը հայտարարել է, որ ինքը մի քանի ամիս բանակցում էր մեղքն ընդունելու շուրջ, երբ հարսնացուն տեղեկացրել է Ռոբերտի մահվան մասին: Նա գաղափար չի ունեցել, որ մահվան վկայականը կեղծ է, քանի դեռ դատախազները չեն տեղեկացրել իրեն, և նման բան չի տեսել իր 25 տարվա իրավաբանական պրակտիկայի ընթացքում: «Նա իր ձեռքերով ամեն ինչ փչացրեց»,- ասել է փաստաբանը: