Ադրբեջանցիները վնասել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը

Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցը ենթարկվել է վանդալիզմի տեղի ադրբեջանցիների կողմից: Դպրոցի արտաքին պատերին հայերին վիրավորող գրություններ են արվել: Այս մասին գրում է Asbarez-ը:

Տեղի ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել. հետաքննություն է սկսվել:

Տևական ժամանակ է՝ տարբեր երկրներում բախումներ են տեղի ունենում հայերի և ադրբեջանցիների միջև:
Երկուստեք բախումները սկսվել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին: