Գերմանիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

Գերմանիայի Վեզել քաղաքում միջին չափերի ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Առնվազն երեք մարդ մահացել է:

Այս մասին հայտնում է FOCUS Online-ը՝ հղում անելով տեղի իրավապահ համակարգի տվյալներին:

Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով կան նաև տուժածներ, այդ թվում՝ երեխա:

Իսկ Frankfurter Allgemeine Zeitung-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով մահացել է 2 մարդ, երկուսը վիրավորվել են: Տանն ապրել են երկու ընտանիք:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: