Գյումրիում երեկ տեղացած ուժեղ անձրեւից հետո անձերեւաջրերը հեղեղել են տունը եւ տան բակը

Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այդ տան բակը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: