Քանյե Ուեսթը խուսափում է Քիմ Քարդաշյանից եւ չի ցանկանում խոսել նրա հետ

Ռեփեր Քանյե Ուեսթը, որը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ, խուսափում է կնոջ՝ իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշկյանի հետ շփումից։

Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայոկեչելով իր աղբյուրը եւ նշելով, որ Ուեսթը չի պատասխանում Քարդաշյանի զանգներին եւ երկու անգամ հրաժարվել է հանդիպել նրա հետ։ Ընտանիքի ընկերներն անհանգստացած են ու պնդում են, որ Քիմը փորձել է ամուսնու հետ խոսել նրա հոգեկան առողջության մասին, սակայն վերջինս դեմ է։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը հրապարակայնորեն Քիմ Քարդաշյանին կասկածել էր դավաճանության մեջ։ Իրապատում-շոուի աստղն իր հերթին անկեղծ հրապարակում էր արել ՝ նշելով, որ Քանյեի մոտ բիպոլյար խանգարում է ախտորոշվել եւ հանրությանը խնդրել էր նրա նկատմամբ ներողամիտ լինել։