Apple-ը պատրաստ է 25 դոլար վճարել հին iPhone6-ի և 7-ի յուրաքանչյուր սեփականատիրոջը

Apple-ը, այնուամենայնիվ, որոշել է բավարարել հին Iphone 6-ի և 7-ի օգտատերերի բողոքները և այդպիսով փակել «Batterygate»-ի հարցը: Ընկերությունը չի ընդունել իր մեղքը, սակայն, որոշել է բարի կամքով փոխհատուցում վճարել հին iPhone-ի տերերին։ Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր օգտատեր կստանա 25-ական դոլար՝ պայմանով, որ հատուկ կայքի միջոցով, սեփականատերը հայտ կներկայացնի մինչև սահմանված ժամկետը։
     «Batterygate»-ը տերմին է, որը նկարագրում է Apple iPhone-ի հին մոդելների արտադրողականության վերահսկողությունը՝ լիցքաթափված մարտկոցների դեպքում համակարգի կայունությունը պահպանելու համար։
     Իսկ այս ամենը սկսվել է 2017-ի աշնանը, այն բանից հետո, երբ Apple-ը ներկայացրեց իր նոր սարքերը և iPhone սմարթֆոնները:
     IPhone 6 և 7 սմարթֆոնների շատ օգտատերեր սկսել էին նկատել, որ իրենց սարքերի աշխատանքի արագությունը հանկարծակի նվազել է:
     Բոլոր IPhone 6 և 7 սմարթֆոնները դեռ արդիական էին և ըստ էության, չպետք է դանդաղեին և շատ օգտատերերի մոտ կասկածներ առաջացան, որ արտադրողը միտումնավոր հեռահար եղանակով արգելակում է iPhone-ի նախորդ սմարթֆոնները՝ նոր և թանկարժեք սմարթֆոնների վաճառքն ավելացնելու նպատակով: