Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

Մոսկվայի Լյուբլինսկայա և Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում ադրբեջանցիների հարձակումից տուժած երկու հայ երիտասարդները՝ Էրիկ Անանյանը և Գարիկ Գրիգորյանը, կոչով դիմել են հայրենակիցներին։

«Քույրեր և եղբայրներ, մենք ողջ ենք և առողջ։ Եկեք այսպես պայմանավորվենք` եղեք ավելի զուսպ ու ողջամիտ, մի տրվեք սադրանքների, որպեսզի չտուժեն անմեղ մարդիկ։ Տեղի ունեցածից հետո մենք մի շարք հետևություններ արեցինք»,– ասում է Էրիկ Անանյանը։

Նա շնորհակալություն է հայտնում սատարելու և ջերմ խոսքերի համար։

Նշենք, որ տղամարդիկ հարձակման էին ենթարկվել հուլիսի 24-ին աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին։ Ադրբեջանցիները շրջապատել էին BMW մակնիշի ավտոմեքենան ու ծեծել նրանց։