«Գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ». Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում ներողություն է խնդրել իր կնոջ՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից։ Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Խնդրում եմ ների։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել», — գրել է Ուեսթը։