Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին BMW X5-ը մոտ 50 մետր գլորվել է ձորը. 3 վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 01:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր էեն մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել ձորում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: