Գերմանիայում հայտարարում են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Գերմանիայի առողջապահության մարմինները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը հասել է օրական 800-ի նախկին 500-ի փոխարեն։ Սաքսոնիայի վարչապետ Մայքլ Քրեչմերը համարում է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն Գերմանիայում է։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը։

«Դա արդեն տեղի է ունենում ամեն օր։ Մեզ մոտ ի հայտ են գալիս նոր դեպքեր ամեն օր, և թվերը կարող են աճել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Գերմանիայի դաշնային համակարգը, որը հաղորդում է առողջապահության ոլորտում որոշումները մյուս շրջաններին, թույլ է տվել երկրին արդյունավետորն արձագանքել իրավիճակին։ «Կորոնավիրուսը լավագույն ապացույցն է, որ տվյալ երկիրը կոնսալիդացվել է»,-հավելել է նա։