Կորոնավիրուսի համավարակն ուժգնանում է․ ԱՀԿ

Աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակն ուժգնանում է. վերջին վեց շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 16 միլիոնի, մահացության ցուցանիշը գերազանցել է 640 հազարը: Այս մասին այսօր Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է ТАСС-ը։
     «Համաճարակը շարունակում է նոր թափ հավաքել»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
     Նա հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ կգումարի հանձնաժողովի նիստ՝ գնահատելու իրավիճակը։