«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով

Սեւանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների եւ անձանց միջեւ սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները»,-ասված է հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս հանգստյան գոտում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեկույթ ու համերգ էր տեղի ունեցել։ Հայկ Սարգսյանը, թեեւ հերքել էր, որ հանգստյան գոտին իրեն է պատկանում, ներողություն էր խնդրել հանրությունից, պարետատնից ու իր քաղաքական թիմից՝ պարետատան պահանջները խախտելու ու դիմակ չկրելու համար։