Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի մյուս երկրներին

Միացյալ Նահանգների իշխանությունները հնարավոր են համարում, որ նոր կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութը կմատակարարեն մյուս երկրներին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Երբ այդ պատվաստանյութն ունենանք, այն կտարածվի: Դա կլինի ամբողջ երկրում անչափ արագ գործընթաց: Հնարավոր է՝ մենք պատվաստանյութի մեծ քանակությամբ ապահովենք աշխարհի մյուս հատվածներին, ինչպես անում ենք թոքերի արհեստական օդափոխության սարքերի դեպքում»,- ասել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում զգալիորեն մեծացել է պատվաստանյութերի համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը: «Մենք արագորեն 100 մլն դեղաչափ արտադրելու ճանապարհին ենք, երբ պատվաստանյութը հավանություն ստանա, ինչը կարող է տեղի ունենալ շուտով: Իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ 500 մլն դեղաչափ»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը:

Ամերիկյան Pfizer ընկերությունը ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը համատեղելու որոշում, ասել է Դոնալդ Թրամփը:

«Նրանք [Pfizer-ը] համատեղում են պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը՝ աշխատելով անչափ արագ, շարժվելով դրական ուղղությամբ,- նշել է Թրամփը: — Այսպիսի բան առաջին անգամ է տեղի ունենում, մինչեւ մնացյալի [պատվաստանյութերի] փորձարկումները մի քանի ամիս առաջ: Այսպիսի բան երբեք չի եղել, սա պատվաստանյութի ամենաարագ մշակումն է»: