Կրտսեր Խաչատուրյան քրոջը դատարանի մոտ դիմավորեցին «Ազատություն» բացականչություններով

Մոսկվայի Բուտիրսկի դատարանում մեկնարկել է Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր սպանության գործով դատավարությունը։

Քննվելու է քույրերից ամենակրտսերի՝ Մարիա Խաչատրյանին հարկադիր բուժման հանձնելու հարցը: Մարիային վերաբերող նյութերն առանձնացվել են քրեական գործից առանձին վարույթում, քանի որ փորձաքննությունը ցույց էր տվել, որ նա, ի տարբերություն Քրիստինայի եւ Անգելինայի, չէր կարող գիտակցել իր արարքները: Քննությունը խնդրում է նրան հոգեբուժարան տեղափոխել: Դատավարությունը կկայանա դռնփակ ռեժիմով:

«Բուտիրսկի դատարանում ընդմիջման ժամանակ Մարիա Խաչատուրյանը դուրս եկավ շենքից Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցների եւ ընկերների ուղեկցությամբ, նրա հետեւից շարժվեց ամբոխը: Մի մասը բաղավում էր. «Ազատություն», մյուսները՝ «Բանտ»: Տղաներն ու աղջիկներն ասում են, որ իմացել են նիստի մասին եւ եկել են աջակցելու, պայմանավորվել են Facebook-ում»,- գրում է «ՄԿ»-ն։