Հրապարակվել է հոր ծանակումների վերաբերյալ ընկերուհիների հետ Խաչատրյան քույրերի նամակագրությունը

Հրապարակվել է հորը սպանած Խաչատրյան քույրերի ընկերուհիների հետ նամակագրության մի մասը: Այն հրապարակել է Mash Telegram ալիքը: 

Դրանցում քույրերից կրտսերը՝ Մարիան, գանգատվում է Միխայիլ Խաչատրյանի պարբերական ծեծից: Նա ծանոթուհուն պատմել է, որ հայրն իրենց մորը ստիպել է հեռանալ՝ նրա գլխի վրա պահելով ատրճանակը եւ սպառնալով բոլորին գնդակահարել: Դրանից բացի, Մարիան գրել է, որ հայրը հետապնդում է իր ավագ քրոջը՝ Անգելինային: «Անգելինային ինչպես հետապնդել է, այդպես էլ կլինի: Նա չի կարողանում հորս ոչ մի բան ասել, միշտ ամեն ինչին համաձայնում է: Ինձ վախենում է կպնել, քանի որ գիտի, որ չեմ լռի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մյուս քույրը՝ Քրեստինան, իր ծանոթուհուն գրել է, որ հայրը գիշերվա կեսին իրեն տանից դուրս էր անում չարդուկած վերնաշապիկի պատճառով: «Սկսեցի ուժեղ նյարդայնանալ, հեկեկալ եւ խեղդվել: Եվ դխկոցով գետին տապալվեցի, փոքրերը ինձ ուշքի էին բերում եւ հեկեկում»,- պատմել է աղջիկն ու հավելել, որ հայրն ատրճանակով խփել է քույրերի գլխին:

Հուլիսի 13-ին Գլխավոր դատախազությունը հաստատել էր Խաչատրյան երեք քույրերի մեղադրական եզրակացությունը, որից հետո քրեական գործը ուղարկվել էր դատարան: Խաչատրյան քույրերից կրտսերի գործը քննում է Մոսկվայի Բուտրիկայի դատարանը, իսկ նրա ավագ քույրերի գործը՝ Մոսկվայի քաղաքային դատարանը:

Գործի քննությունն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 3-ին: Քննության տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 27-ին Խաչատրյան երեք քույրերը, հոր հանդեպ անձնական սաստիկ անբարեհաճություն ունենալով, նրա մարմնին, գլխին եւ պարանոցին դանակով ու մուրճով բազմաթիվ հարվածներ են հասցրել: Տղամարդը մահացել է ստացած վնասվածքների հետեւանքով: