«3+2» ձևաչափով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա աշնանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «3+2» ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության աղբյուրը:

Նրա խոսքով՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումները համանախագահների միջև շարունակվում են ամեն օր»:
     «Այժմ գլխավոր խնդիրն է մեղմել իրավիճակը, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի, և Հայաստանի սահմանին և ակտիվացնել դիվանագիտական ​​լուծման որոնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը: