Գորշանգղի ձագին կերակրել է դրոնը

Իսրայելում ճերմակագլուխ գորշանգղի ձագին կերակրել է դրոնը: Դա առաջին նման դեպքն է:

Haaretz պարբերականի հաղորդմամբ՝ ճերմակագլուխ գորշանգղի ձագի փրկմանը նպաստել են թռչնաբաններն ու զինվորականները՝ Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:

Ճերմակագլուխ գորշանգղը, որը տարածված է Եվրասիայում, Հյուսիսային և Հյուսիարևելյան Աֆրիկայում, դեռ չի պատկանում անհետացման եզրին կանգնած տեսակներին, սակայն դրանց թիվը որոշ տարածքներում գնալով նվազում է: Այդ պատճառով Իսրայելում հետևում են դրանց պոպուլյացիային: