Հնագետները հայտնել են Քրիստոսի Պայծառակերպության վայրում կարևոր գտածոյի մասին

Իսրայելցի հնագետները հայտնել են Քրիստոսի Պայծառակերպության վայրում հայտնաբերել են շուրջ 1300 տարի առաջ կառուցված վանքի հետքեր։ Այս մսասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Գտածոյի մասին տեղեկությունը տեղադրվել է Իսրայելի ԱԳՆ կայքում: Պեղումներն անցկացվել են Կֆար-Կամա գյուղում: Վանքի առկայությունը ապացուցում է, որ Ֆավոր լեռան մոտ գտնվող շրջանը կարևոր կրոնական նշանակություն է ունեցել քրիստոնյաների համար:

Պեղումների ղեկավար Նուրիթ Ֆեյգի խոսքով՝ եկեղեցին՝ 12×36 մետր չափով, ներառում էր մեծ ներքին բակ և կենտրոնական սրահ: Առանձնահատկություններից մեկն էր աղոթքի 3 որմնախորշերը: Այդ ժամանակվա եկեղեցիների մեծ մասն ուներ մեկ որմնախորշ: