Պարզվել է Նոր Գեղի գյուղի ոռոգման համակարգի խողովակի միջից դուրս բերված դիակի ինքնությունը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերվել գլխատված դի։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի և Չարենցավանի բաժինների և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները՝ մարզային ոստիկանության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտաքյի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը։

Հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել։ Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, ով հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հանգուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։

Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։ Նույն օրը, որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ՝ Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվում Վարդիթեր Գ-ն, ով արդեն տեղում իրավապահներին հայտնում է, որ նա իր ամուսինն էր։