Ինչպե՞ս կանխարգելել COVID-19-ի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում կանխարգելելու վերաբերյալ:

«COVID-19-ի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ԱԱՏՄ-ն և ՄԱԶԾ-ն համատեղ տնտեսվարողներին իրազեկում են պարետի սահմանած սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կանոնների մասին։ Մանրամասները փոխանցում է Աննա Հարությունյանը»,- հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից: