«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, որը տղա էր, նշված ԲԿ էր տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր Ավան վարչական շրջանի իրենց տան 2-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասներն աղբյուրում։ https://shamshyan.com/hy/article/2020/08/04/1161468/