Բնապահպանական ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ամուլսարի տարածքում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել շուրջ 10 քաղաքացի:

Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ հերթական բախումը տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև: