Մահացել է համակարգչային մկնիկի ստեղծողը

91 տարեկան հասակում մահացել է Համակարգչային մկնիկի ստեղծող Ուիլյամ Ինգլիշը։ Այս մասին հայտնում է BBC News-ը:

Գյուտարարի մահվան մասին գրել են ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով նրա կնոջը:

Ականավոր ինժեները ծնվել է 1929-ին Կենտուկիում: Նա համալսարանում ուսումնասիրել է էլեկտրատեխնիկա, ապա` համալրել Միացյալ Նահանգների նավատորմի շարքերը:

Առաջին համակարգչային մկնիկն Ինգլիշը մշակել է 1963 թվականին` հիմնվելով իր գործընկեր Դուգ Էնգելբարտի գաղափարի վրա: Սակայն համակարգչային մկնիկը պոպուլյարություն ձեռք բերեց միայն քսան տարի անց:

Ուիլյամ Ինգլիշն առաջին մարդն էր, ով համակարգչային մկնիկ օգտագործեց Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում Էնգելբարտի գաղափարի նախատիպի ստեղծման ժամանակ: