Սիրիայում ավտոշարասյան պայթյունի հետեւանքով ռուս գեներալ-մայոր է զոհվել

Սիրիայում ավտոշարասյան պայթյունի հետեւանքով ռուս գեներալ-մայոր է զոհվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Եվս երկու ռուս զինծառայող վնասվածք է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել Դեր Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ժամանակ:

Ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: