Կոտայքի մարզում խոշոր ավտովթարից տուժած 37-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 17-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 37-ամյա Գարիկ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 19-ին հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 13:50-ի սահմանում, Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի եւ 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի ուղեւորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երեւանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» ԲԿ։