Մադուրոն. Թրամփը հավանություն է տվել իմ սպանությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր սպանությունը, եւ այժմ դիպուկահարներ են որոնվում, ովքեր կարող են դա անել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ես ամենադաժան ագրեսիայի զոհ էի: ԱՄՆ կառավարությունը … 15 միլիոն դոլար է առաջարկել իմ գլխի համար: Դոնալդ Թրամփը հավանություն է տվել իմ սպանությանը, ես չեմ չափազանցնում, եւ նրանք փորձում են դիպուկահարների խումբ ուղարկել կամ դիպուկահարներ վարձել Վենեսուելայում` ինձ սպանելու համար: Դոնալդ Թրամփն է դա որոշել», — ասել է Վենեսուելայի նախագահը:

Այս տարվա գարնանն ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ էր առաջադրել Մադուրոյի եւ երկրի 14 այլ ղեկավարների դեմ` պնդելով, որ նրանք զբաղվում են թմրանյութերի վաճառքով: Պետդեպարտամենտը հայտարարել է Մադուրոյի համար 15 միլիոն դոլար պարգեւատրության մասին:

Վենեսուելայի նախագահը բազմիցս ԱՄՆ-ին մեղադրել է մահափորձի մեջ: 2019-ին, նրա խոսքով, ձախողվել է մի քանի փորձ, որոնք կազմակերպվել էին Կոլումբիայում` ԱՄՆ-ի հաստատմամբ:

Բացի այդ, Մադուրոն ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Զոն Բոլթոնին մեղադրել է օգոստոսի 4-ին տեղի ունեցած մահափորձի մեջ: Այդ ժամանակ Կարակասում շքերթի ժամանակ պայթուցիկով մի քանի անօդաչու էր ուղարկվել էր ամբիոնի մոտ, որտեղ գտնվում էր նախագահը: Մադուրոյի վրա մահափորձի ժամանակ վիրավորվել էր նրա պահակախմբի յոթ անդամ: