Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պատմության մեջ բացառիկ բան է տեղի ունեցել. ԲՀԿ-ական պատգամավոր

Երբ հակադրության մեջ է դրվում արդարության վերականգնման սխեման եւ ազատությունները կամ ներդրումների գրավչությունը, դա արդեն լավ չի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պատմության մեջ բացառիկ բան է տեղի ունեցել. ներդրումները մինուս 18 մլրդ դրամ են կազմել, մինչդեռ անգամ 2009-ի ճգնժամի ժամանակ այստեղ մինուս չի եղել: Այդ ներդրումների արտահոսքը ցույց է տալիս, որ որեւէ տնտեսական հեղափոխության մասին խոսք չի կարող լինել»,-ասաց նա: