Դավիթ Անհաղթ փողոցում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին։

Մինչի փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։