Խոշոր հրդեհ Կոշ գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 13։04-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12 -ին, մարվել` 17:47-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը մոտ 70 քմ, ներսում կուտակված մոտ 700 հակ անասնակերը և 1 էլեկտրական սյուն՝ մասամբ։