Փրկարարը հերոս է և վերջ…

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին նշվող Փրկարարների օրվան նվիրված իր շնորհավորական տեսաուղերձում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հարգելի հայրենակիցնե՛ր,
շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը։