Մասիսում միմյանց են բախվել Opel եւ Nissan մակնիշի մեքենաներ. վիրավորին դուրս են բերել քաղաքացիները

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:06-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վահան Ա․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: