Սաուդյան Արաբիան ձգտում է հասնել պաղեստինյան հարցի արդարացի և մշտական լուծման

Էր Ռիադը ձգտում է հասնել պաղեստինյան հարցի արդարացի և մշտական լուծման։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային զրույցում: Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։

Երկու առաջնորդների զրույցը կայացել է ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրին հասնելուց հետո։

Սալման թագավորը Թրամփին ասել է, որ գնահատում է խաղաղության աջակցության ԱՄՆ ջանքերը, և որ Սաուդյան Արաբիան ցանկանում է պաղեստինյան հարցի արդարացի և մշտական լուծում տեսնել Արաբական խաղաղ նախաձեռնության հիմքի վրա, որը թագավորությունն առաջարկել էր 2002 թվականին։

Այդ առաջարկի համաձայն՝ արաբական երկրներն Իսրայելին առաջարկել են հարաբերությունների կարգավորում պաղեստինցիների հետ պետականության մասին համաձայնագրի և 1967 թվականի մերձավորարևելյան պատերազմի ժամանակ գրավված տարածքներից Իսրայելի լիակատար հեռանալու դիմաց։

Սաուդյան Արաբիան Իսրայելը չի ճանաչում։ Սակայն թագավորությունը սեպտեմբերին հայտարարել էր, որ Իսրայելին թույլ է տվել իր օդային տարածքն օգտագործել ԱՄԷ թռչելու համար։