Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելուն

Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Մարտին Վիսկարրայի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելուն՝ կապված այդ պաշտոնը զբաղեցնելու՝ նրա «բարոյական ունակության բացակայության» հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 36 եւ ձեռնպահ է մնացել 24 պատգամավոր:

Բանաձեւի հեղինակների խոսքով՝ Վիսկարրան խոչընդոտել է երգիչ Ռիչարդ Սվինգի մասին գործի քննությանը:

Նախագահն իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու որոշումը երկրում իրավիճակն ապակայունացնելու ստոր փորձ է անվանել: «Ես հրաժարական չեմ տա»,-ասել է նա: