Alitalia ավիաընկերությունը COVID-ի ախտորոշման թեստավորում անցած չվերթներ է գործարկում

Իտալական Alitalia ավիաընկերությունը հույս ունի պաշտպանել ուղևորներին COVID-19-ից` թռիչքներից առաջ թեստավորելով ուղևորներին: «COVID-ի թետավորում անցած թռիչքներից» օգտվելու համար ուղևորները կամ պետք է օդանավակայանում անվճար էքսպրես թեստ հանձնեն կամ ներկայացնեն թռիչքից 72 ժամ առաջ արված թեստավորման բացասական արդյունքները: Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։  

Ավիաընկերության տվյալներով` օդանավակայանում թեստավորում անցած ուղևորներն արդյունքները կստանան 30 րոպեից: Այն ուղևորները, ում մոտ թեստի արդյունքը դրական կլինի, չեն կարողանա օդ բարձրանալ, սակայն նրանք իրավունք կունենան հետ ստանալ տոմսի գումարը կամ փոխել չվերթը: Ուղևորները պետք է դիմակ կրեն և փոխեն այն յուրաքանչյուր չորս ժամը մեկ: Ճանապարհորդները չվերթից առաջ պետք է նաև հատուկ ձևաթուղթ լրացնեն, որը հաստատում է, որ նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված անձի հետ: