Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին:

«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա: