Ադրբեջանը Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռ է արձակել (ֆոտո)

Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի վրա գրանցվել է օդային հարձակման դեպք: Հակառակորդը կրակել է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, որն ընկել է քաղաքի Աջափնյակ թաղամասի վրա՝ 300մետր ռադիսով: Այս մասին հաղորդում է Banak.info ռազմական մասնագիտացված կայքը։