Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։