Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում

Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ կա Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Սա սպառնում է հակամարտության միջազգայնացման հանգեցնել, ինչից մենք ինքներս ենք փորձում ամեն կերպ խուսափել»,- ասել է Լե Դրիանը: «Ֆրանսիան բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը,- շարունակել է նախարարը:- Նա կողմ է, որպեսզի բոլոր կողմերը գիտակցեն, որ պետք է շուտափույթ դադարեցնեն բոլոր ռազմական գործողություններն առանց որեւէ նախապայմանի եւ բանակցություններ սկսեն: Դրանք պետք է դրական արդյունքների հանգեն, նույնիսկ եթե դրա համար զգալի ժամանակ պահանջվի»: «Կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել: Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ ապահովել եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է նախարարը:

Նա հատկապես նշել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայումս շատ տագնապալի է: Եվ Ֆրանսիան վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համարհանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ»: Այս առնչությամբ Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամեն օր կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ կարգավորման հասնելու համար: