Կոչ ենք անում դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը և պահպանել հրադադարը. Մայք Պոմպեո

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին իրագործել Մոսկվայում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: 

«Մենք կոչ ենք անում երկու երկրներին էլ իրագործել կրակի դադարեցմանն ուղղված համաձայնեցված պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: