Թուրքական ուժերն սկսել են հեռանալ Հալեպ-Դամասկոս միջազգային ճանապարհի մոտ գնտվող իրենց դիրքերից

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ թուրքական ուժերն այսօր սկսել են հեռանալ Հալեպ-Դամասկոս միջազգային ճանապարհի վրա գտնվող «Մաար Հաթաթ» դիրքից, որն ընկած է Իդլիբի հարավային շրջանում:

Ինչպես հաղորդում է կենտրոնը, թուրքական զորքերն իրենց սարքավորումներն ապամոնտաժել սկսել են դեռ երեկվանից, երբ թուրքական տրանսպորտային միջոցները նկատվել են դիրքերից հեռանալիս:

Այս զարգացումները համընկնում են թուրքական մեկ ալ ռազմական դիտակետից հեռանալու նախապատրաստական աշխատանքների հետ: Խոսքը Համա նահանգի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող «Շիր Մաղարի» մասին է: