ՃՏՊ Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 23:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Ա․, ծնված 1995 թ․), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հրայր Խ․, ծնված 1998 թ․), «Infiniti» (վարորդ՝ Ռոման Ա․, ծնված 1997 թ․) և կայանած «Mitsubishi ASX» մակնիշների ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրայր Խ․-ն և ուղևոր Արմեն Մ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժորա Ա․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida», «ՎԱԶ-2121» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։