AirPods Max. Apple-ը նոր անլար ականջակալներ է ներկայացրել

Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի ներկայացրել է AirPods Max նոր անլար ականջակալները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, արտադրողների խոսքով՝ ականջակալների նորագույն մոդելը համալրվել է էկվալայզերով, որն աղմուկի ակտիվ ճնշման և տարածական աուդիոյի գործառույթ է կատարում:

Մարտկոցի լիցքավորումը պետք է բավականացնի 20 ժամ աշխատանքի ռեժիմին՝ երաժշտություն լսելուն և հեռախոսով զրուցելուն: Ականջակալների հետ նաև փափուկ պատյան է տրամադրվում:

Ականջակալները կներկայանան հինգ գույնով՝ «տիեզերական մոխրագույն», արծաթագույն, կանաչ, երկնագույն և վարդագույն:  AirPods Max-ի գինն ԱՄՆ-ում կկազմի 549 դոլար: